Երևանի երթուղիներում արդեն իսկ գործում են 171 նոր ավտոբուսներ՝ փոխարինելով հին ու հնամաշ շարժակազմը. քաղաքապետարան
Երևանի տրանսպորտային համակարգը շարունակում է արդիականացվել, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
՛՛Քաղաքի երթուղիներում արդեն իսկ գործում են 171 նոր ավտոբուսներ՝ փոխարինելով հին ու հնամաշ շարժակազմը:
Քաղաքային իշխանության նպատակն է փուլ առ փուլ բարելավել տրանսպորտային համակարգը՝ ապահովելով բարձրորակ ծառայություններ մեր քաղաքացիների համար։
https://transport.yerevan.am/ կայքը նոր հարթակ է, որտեղ դուք կարող եք՝
Գնել տոմսային փաթեթներ էլեկտրոնային տարբերակով,
Ստուգել արտոնյալ խմբերի շահառու լինելը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ: