երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երևանի Դուրյան թաղամասի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Երևանի Դուրյան թաղամասի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի 11-ին, ժամը 01։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դուրյան թաղամասի շենքերից մեկի 3-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է նկատվում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։39-ին, մարվել՝ 01։54-ին։ Բնակարանի պատշգամբում (մոտ 10 քմ) այրվել են պատուհանները, կահույք և կենցաղային տեխնիկա։

 

  • Կիսվել: