ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Երևանի Բրյուսով թաղամասի բնակարաններից մեկի հյուրասենյակում հրդեհ է բռնկվել

Երևանի Բրյուսով թաղամասի բնակարաններից մեկի հյուրասենյակում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 7-ին, ժամը 21:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բրյուսով թաղամասի թիվ 70 շենքի 2-րդ հարկում նկատվում է ծուխ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի հյուրասենյակում (20 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։57-ին, մարվել՝ 22։59-ին։ Հյուրասենյակում այրվել է գույքը, ջերմահարվել՝ առաստաղը:

  • Կիսվել: