չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Երևանի բնակչությանն անխափան ջրամատակարարմամբ ապահովելու խնդիրը հնարավոր կլինի լուծել նոր ջրաղբյուրների հայտնաբերման և նոր ջրատարների կառուցման միջոցով

Երևանի բնակչությանն անխափան ջրամատակարարմամբ ապահովելու խնդիրը հնարավոր կլինի լուծել նոր ջրաղբյուրների հայտնաբերման և նոր ջրատարների կառուցման միջոցով

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն աշխատանքային հերթական հանդիպումն է ունեցել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի հետ։
 
Կողմերը մանրամասն քննարկել են ջրամատակարարման որակի բարձրացման, սպառողների շահերի պաշտպանության և վթարային իրավիճակներին արագ արձագանքման կարևորությունը։
 
Անդրադարձ է կատարվել 2024, 2025 և 2026 թվականների կապիտալ ներդրումների համատեղ ծրագրերին, որոնց համատեքստում շեշտվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի, Երևանի քաղաքապետարանի և մյուս համայնքապետարանների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը։
 
Մարիաննա Շահինյանը ներկայացրել է իրականացվող և նախատեսվող աշխատանքները, ներառյալ՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեխնիկական արդիականացումն ու նոր տեխնոլոգիաների ներդրումը։
 
Ջրային կոմիտեի նախագահը և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը քննարկել են նաև Երևանի բնակչությանն անխափան ջրամատակարարմամբ ապահովելու խնդիրը, որը հնարավոր կլինի լուծել նոր ջրաղբյուրների հայտնաբերման և նոր ջրատարների կառուցման միջոցով։
 
Արամազդ Ղալամքարյանը նշել է, որ Կառավարությունն այս հարցում հանձնառու է և պատրաստ է ներդրումներ կատարել։
 
 
 
 
 
 

  • Կիսվել: