երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Հարգանքի տուրք մատուցեցինք Մարտի 1-ի զոհերի հիշատակին. Տիգրան Ավինյան

Հարգանքի տուրք մատուցեցինք Մարտի 1-ի զոհերի հիշատակին. Տիգրան Ավինյան

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով զոհերի հիշատակին։ 

Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Այսօր Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների անդամների հետ հարգանքի տուրք մատուցեցինք 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին։

17 տարի անց մենք շարունակում ենք մեր հանձնառությունը՝ պայքարելու հանուն արդարության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական արժեքների»,- գրել է Ավինյանը։

 

  • Կիսվել: