ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանի Արին Բերդի փողոցում հրդեհ է բռնկվել

Երևանի Արին Բերդի փողոցում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի 3-րդ նրբանցքի մոտակայքում այրվում է կուտակած աղբ։

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

 

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։02-ին, մարվել՝ 16։11-ին։

  • Կիսվել: