շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ավտոպահեստամասերի շուկայի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Ավտոպահեստամասերի շուկայի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 29-ին, ժամը 13:41-ին ահազանգ է ստացել, որ ծուխ է նկատվում Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում՝ ավտոպահեստամասերի շուկայի պահեստում:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Ըստ ՀՀ ԱԻՆ նախնական տվյալների՝ պահեստային տարածքում այրվում է շինանյութ և 185 հատ փայտատաշեղային սալ։ Տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։39-ին։

  • Կիսվել: