ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Երևանի Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղում մարդու կմախք է հայտնաբերվել

Երևանի Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղում մարդու կմախք է հայտնաբերվել

Այսօր, ժամը 13:30-ի սահմաններում ՆԳՆ  ոստիկանությունն   օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում աշխատանքներ կատարելիս բանվորները մարդու ոսկորներ են հայտնաբերել: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  քննչական խումբ է ժամանել՝ փորձաքրեագետի գլխավորությամբ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ հայտնաբերված մարդու ոսկորները հնարավոր է նշված վայրում թաղված լինեն մոտ 70 տարի առաջ: 

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 

  • Կիսվել: