չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 19-25-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում,

◾️Նոր Նորքում՝ սեպտեմբերի 20-ին, 24-ին և 25-ին,

◾️Արաբկիրում՝ սեպտեմբերի 20-ին,

◾️Շենգավիթում՝ սեպտեմբերի 22-ին և 24-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️Շենգավիթում՝ սեպտեմբերի 23-ին,

◾️Կենտրոն վարչական շրջանում, Նոր Նորքում և Արաբկիրում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

  • Կիսվել: