երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Երևանի 4 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանի 4 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 7-13-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում,

◾️Նոր Նորքում՝ նոյեմբերի 7-ին և 8-ին,

◾️Շենգավիթում՝ նոյեմբերի 7-ին,

◾️Արաբկիրում՝ նոյեմբերի 8-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️Շենգավիթում՝ նոյեմբերի 7-ին,

◾️Կենտրոնում, Նոր Նորքում, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

  • Կիսվել: