երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Երևանի 3 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանի 3 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 6-12-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոնում՝ հունվարի 6-9-ը և 11-12-ը,

Արաբկիրում՝ հունվարի 6-9-ը,

Նոր Նորքում՝ հունվարի 10-ին,

Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոնում՝ հունվարի 6-ին, 8-10-ը և 12-ին,

Նոր Նորքում՝ հունվարի 9-ին և 12-ին, 

Շենգավիթում՝ հունվարի 7-ին, 9-ին և 11-12-ը,

Արաբկիրում՝ հունվարի 5-9-ը և 12-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

  • Կիսվել: