հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Երևանցիները հնարավորություն ունեն անվճար հետազոտություններ անցնել. քաղաքապետարան

Երևանցիները հնարավորություն ունեն անվճար հետազոտություններ անցնել. քաղաքապետարան

Երևանցիները հնարավորություն ունեն անվճար հետազոտություններ անցնել, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
 
«Երևանի քաղաքապետարանը շարունակում է կյանքի կոչել «Դժվարամատչելի հետազոտությունների իրականացում» ծրագիրը, որի շրջանակում երևանցիներիը հնարավորություն են ունենում անվճար անցնել հետևյալ գործիքային հետազոտությունները․
 
համակարգչային շերտագրում,
 
մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա,
 
կրծքագեղձի սքրինինգային հետազոտություն,
 
ախտորոշիչ կորոնագրաֆիա և սրտի անոթների ստենտավորում,
 
աորտա-կորոնար անոթների շունտավորում։
 
Այս հետազոտությունները փրկում են մարդկային կյանքեր և ապահովում են երևանցիների համար առողջապահական անհետաձգելի ծառայությունների բարձր որակ։
 
Բուժառուն բժշկական փաստաթղթերի հիման վրա դիմում է ներկայացնում «Մեկ պատուհան», որտեղ ստուգվում է անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, և դրանից հետո էլեկտրոնային ուղեգիրը ուղարկվում է համապատասխան բուժհաստատություն»։

  • Կիսվել: