երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Երևանցիների կողմից բարձրաձայնված հարցերի նկատմամբ վերահսկողությունը պետք է ավելի բարձր լինի. Ավինյան

Երևանցիների կողմից բարձրաձայնված հարցերի նկատմամբ վերահսկողությունը պետք է ավելի բարձր լինի. Ավինյան

Հաստիքացուցակի ամենակարևոր հատվածը վերաբերում է մեր քարտուղարության 6 հաստիքին, որոնք մենք ստեղծում ենք այն պատճառով, որ գործարկել ենք ակտիվ քաղաքացի հարթակը, որից երևանցիները օգտվում են:

Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ակտիվ քաղաքացի հարթակը մեծ ծանրաբեռնվածություն է ավելացրել իր վրա, այդ թվում՝ քարտուղարության վարչության վրա: Մենք միայն վերահսկողության հատվածն ենք ավելացնում, որպեսզի երևանցիների կողմից բարձրաձայնված հարցերի իրականացման ընթացքի նկատմամբ վերահսկողությունն ավելի բարձր լինի: Այս  քարտուղարության 6 հաստիքը դրա մասին է»,- ասաց Ավինյանը:

  • Կիսվել: