Երևանցիների համար բարեկարգ և հարմարավետ պայմաններ ստեղծելը մեր առաջնահերթությունն է. Ավինյանն Աջափնյակում էր
Երևանցիների համար բարեկարգ և հարմարավետ պայմաններ ստեղծելը մեր առաջնահերթությունն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
՛՛Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը:
Աջափնյակում բակային բարեկագումներին զուգահեռ հիմնանորոգում ենք նաև մանկապարտեզները՝ մեր փոքրիկների համար առավել ապահով և անվտանգ միջավայր ստեղծելով՛՛,-նշել է նա: