Երևանցիների 20%-ը բացասական, իսկ 29,8 %-ն ընդհանրապես բացասական է գնահատել Երևանում մեկ տարվա փոփոխությունները
Հարցված երևանցիների 10 տոկոսը լիովին դրական է գնահատել Երևան քաղաքում փոփոխությունները՝ վերջին մեկ տարում, 38 տոկոսը՝ ավելի շուտ դրական. լրագրողների հետ հանդիպմանը արդյունքները ներկայացրեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։
Ըստ նրա՝ հարցվածների 20 տոկոսը բացասական է գնահատել Երևան քաղաքում փոփոխությունները՝ վերջին մեկ տարվա ընթացքում, իսկ 29,8 տոկոսը նշել է՝ ընդհանրապես բացասական։
«Նախորդ տարիների համեմատ, այս տարվա դրականը զգալիորեն նվազել է»,-ասաց նա։