կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Երևան-Սիսիան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 8 քաղաքացի. 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Սիսիան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 8 քաղաքացի. 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ Երևան-Սիսիան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով՝ տուժել է 8 քաղաքացի:
 
Նրանցից 5-ը գտնվում են մարզային բժշկական կենտրոնի հսկողության տակ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը միջին ծանրության են գնահատում:
 
 
Վթարից մյուս 3 տուժածներին տեղափոխել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում և տեղափոխումն իրականացվել է սանավիացիայի միջոցով:

  • Կիսվել: