կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երևան-Սևան ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել

Երևան-Սևան ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 4-ին, ժամը 19։40-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:07-ին, մարվել՝ 21:30-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:

  • Կիսվել: