Երևան քաղաքի երկնքում կուտակված ծխի ամպը գոյացել է Աբովյան քաղաքի հարակից հատվածների խոտածածկ տարածքում բռնկված հրդեհից
Երևան քաղաքի երկնքում կուտակված ծխի ամպը գոյացել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հարակից «Սև քար» և «Զառ» անվանմամբ հատվածների միջնամասում գտնվող խոտածածկ տարածքում բռնկված հրդեհից, հայտնում է Radar Armenia-ն:
Հ.Գ. Երևանից մեկնել է 3 մարտական հաշվարկ՝ հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակելու նպատակով։ Ժամը 19:25-ի դրությամբ հրդեհը մարվել է։


