շաբաթ, դեկտեմբեր 7
7 / 12 / 2024
«Երևան Պարկ»-ի դիմաց բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը, կողաշրջվելով, հայտնվել է կանաչ գազոնում

«Երևան Պարկ»-ի դիմաց բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը, կողաշրջվելով, հայտնվել է կանաչ գազոնում

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:25-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում՝ «Երևան Պարկ»-ի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 21-ամյա Համլետ Ասատրյանի վարած «Nissan» մակնիշի և 33-ամյա Կարեն Մովսիսյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել և հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտու կանաչ գազոնում:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Կարեն Գալստյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Հակոբյանը:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

  • Կիսվել: