Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան
Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
՛՛ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ միասին ծանոթացել ենք Քանաքեռավանը Արաբկիր վարչական շրջանի հետ կապող «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Ճանապարհը երկար տարիներ գտնվում էր անմխիթար վիճակում։
Հիմնանորոգումից հետո այն կդառնա այլընտրանք Դավթաշենի կամրջին, ինչը զգալիորեն կբեռնաթափի տվյալ հատվածի երթևեկությունը։
Ծանոթացել ենք նաև Երևան-Աշտարակ մայրուղու Պռոշյանի բնակավայր տանող ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների ընթացքին՛՛,-նշել է նա:



