կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Nissan Tiida»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը

Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Nissan Tiida»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը

Հոկտեմբերի 30-ին, ժամը 17:33-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Զանգակատուն գյուղի տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 87-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ք․, ծնված 1974 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը (մոտ 40 մ) և բախվել ծառին. տուժածներ չկան:

Փրկարարները ավտոմեքենան հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել ձորից և տեղափոխել ավտոքարշակի վրա:

  • Կիսվել: