շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
«Երևան» կամավորական ջոկատը օրեր առաջ մեկնել է Հայրենիքի պաշտպանության. ընթացիկ հարցերում աջակցելու համար հաշվեհամար է բացվել

«Երևան» կամավորական ջոկատը օրեր առաջ մեկնել է Հայրենիքի պաշտպանության. ընթացիկ հարցերում աջակցելու համար հաշվեհամար է բացվել

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել․

«Սիրելի երևանցիներ,

Գիտեք, որ ՀՀ վարչապետի կոչով ստեղծված «Երևան» կամավորական ջոկատը օրեր առաջ մեկնել է Հայրենիքի պաշտպանության:

Հայտնում ենք, որ ստորաբաժանումը պետական և մասնավոր աջակցության շնորհիվ ապահովված է անհրաժեշտ սպառազինությամբ և հանդերձանքով:

Միևնույն ժամանակ, բացվել է «Երևան ջոկատ» ՀԿ-ն, որի բանկային հաշվեհամարին կարող եք անել ձեր դրամական փոխանցումները՝ մայրաքաղաքի կամավորական ջոկատին ընթացիկ հարցերում աջակցելու համար:
Շնորհակալություն:

#հաղթանակ

ՎՏԲ Հայաստան բանկ
AMD 16062005743200
USD 16062005743201
RUR 16062005743203
EUR 16062005743202»։

  • Կիսվել: