ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են 35-ից ավելի ավտոմեքենա

Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են 35-ից ավելի ավտոմեքենա

Դեկտեմբերի 5-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։00-ից 09։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80-85 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի ու չմշակման պատճառով բախվել են 35-ից ավելի ավտոմեքենաներ,  shamshyan.com-ը։

Բախման հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով նախ Թալինի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղում բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն։

Մի քանի ավտոմեքենաների վարորդներ էլ, չսպասելով ԱՊՊԱ-ի ժամանմանը, իրար հետ լեզու գտնելով, մեքենաները հեռացրել էին վթարի վայրից։

Ճանապարհային ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նշված վայրում 10-ից ավելի վթարների հետևանքով տուժած ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։

Ըստ աղբյուրի՝ վթարների հիմնական պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ ճանապարհն սպասարկողը ճանշինականները չեն կատարել ճանապարհն աղ ու ավազով մշակելու աշխատանքներ, ինչպես նաև որոշ վարորդների՝ ամառային անվադողերը ձմեռային անվադողերով չփոխելու հանգամանքը։ 

  • Կիսվել: