շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են Mitsubishi-ն ու Opel-ը․ վերջինները բախվել են գազախողովակին ու հայտնվել դաշտում

Երևան-Երասխ ճանապարհին բախվել են Mitsubishi-ն ու Opel-ը․ վերջինները բախվել են գազախողովակին ու հայտնվել դաշտում

Այսօր՝ հունվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 18։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում բախվել են Mitsubishi մակնիշի և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով,  բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և հայտնվել դաշտում։

Opel-ը գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով 8 հոգի, որոնց մեջ կան երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Արտաշատի, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ։

  • Կիսվել: