շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են Mitsubishi Pajero-ն, Honda-ն և Opel-ը

Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են Mitsubishi Pajero-ն, Honda-ն և Opel-ը

Այսօր` հունվարի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։Ժամը 20։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են Mitsubishi Pajero, Honda և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները` դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։Վթարի փաստով նույն գումարտակում նյութեր են նախապատրատվում։Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

  • Կիսվել: