Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն. կան տnւժածներ
Այսօր Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 24-ամյա Արման Ղ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 25-ամյա Հայկ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է բնակչի հողամասում, հայտնել է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։


