երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Hyundai Santa Fe»-ն և «Mitsubishi Airtrek»-ը. կա վիրավոր

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Hyundai Santa Fe»-ն և «Mitsubishi Airtrek»-ը. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մազրում: Ժամը 12:45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են 67-ամյա Սաշա Կիրակոսյանի վարած «Hyundai Santa Fe» մակնիշի և 24-ամյա Ներսես Լևոնյանի վարած «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով «Mitsubishi»-ի վարորդը բժշկական հետազոտման նպատակով դիմել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

  • Կիսվել: