Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Ford»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր
Հունիսի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 42 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 62-ամյա Գևորգ Մ․-ի վարած «Ford» մակնիշի և 38-ամյա Արմեն Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 60-ամյա Սամվել Մ․-ն տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։



