Երեք զոհ, ութ վիրավոր. Ֆրանսիայի ծերանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Փարիզից ոչ հեռու գտնվող ծերերի տանն այսօր բռնկված հրդեհի հետևանքով առնվազն երեք մարդ մահացել է, տեղեկացնում է Le Figaro-ն։
Նշվում է, որ ևս ութ մարդ է տուժել:
Ընդհանուր առմամբ, նշված տուն-ինտերնատում ապրում է մոտ 80 մարդ, որից մոտ երեսունը՝ պահպանվող բաժանմունքում։
Նախնական տեղեկատվությամբ՝ հրդեհը սկսվել է հաստատության լվացքատանը։