երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Երեք ահազանգ՝ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին

Երեք ահազանգ՝ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 3-ին 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես`

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, 

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 3000 քմ,

Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին՝ 2 հա։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

 

 

 

 
 

  • Կիսվել: