Երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չէ, ինչպես ասում են՝ պետք է սեփական գլուխը պատերով տալ. վարչապետ
Եթե մեզանից որևէ մեկը հասել է նրան, որ պետք է սեփական երեխային ապտակի կամ բռնություն գործադրի, ուրեմն նախկինում ինչ-որ բան սխալ ենք արել։ Այս մասին կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հետևաբար, երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չէ, ինչպես ասում են՝ պետք է սեփական գլուխը պատերով տալ, ոչ թե երեխայի նկատմամբ բռնություն գործադրել, որը ոչ մի լավ բանի չի բերելու»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ սա քաղաքակրթության ու հանրության առողջ լինելու հարց է։