երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
Երեխաները հաճախ ոչ թե շոր չունենալու պատճառով չեն հաճախ դպրոց, այլ ծնողներն ուղարկում են մուրացկանության. ՔՊ-ական

Երեխաները հաճախ ոչ թե շոր չունենալու պատճառով չեն հաճախ դպրոց, այլ ծնողներն ուղարկում են մուրացկանության. ՔՊ-ական

Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ ծայրահեղ աղքատությունը կամ առհասարակ աղքատությունը կարելի է կրճատել միայն ու միայն կրթության միջոցով: Այս մասին այսօր ԱԺ-ում «Սոցիալական աջակցության մասին» օրենքի  նախագծի քննարկման ժամանակ նշեց ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:

«Հետեւաբար, եթե ընտանիքի երեխան ունի սոցիալական խնդիրներ, այնուամենայնիվ դուրս է մնում հանրակրթությունից կամ կրթությունից առհասարակ, ապա սա միանշանակ սա ապացույց է, որ այս ընտանիքը շարունակելու է մնալ սոցիալական ծանր պայմաններում եւ շարունակելու է աջակցություն ստանալ:

Երկրորդը, եթե սոցիալապես անապահով ընտանիքի կամ առհասարակ ընտանիքի երեխան դուրս է մնում կրթությունից կամ հանրակրթությունից, ապա ամենեւին չի նշանակում, որ հիմնական պատճառը կոշիկի կամ հագուսդտի բացակայությունն է: Բազմաթիվ են այն դեպքերը, երբ երեխաներին ընտանիքի անդամները կամ ծնողները դպրոցում սովորելու կամ մանկապարտեզ հաճախելու ընթացքում բոլորովին այլ տեղեր են ուղարկում: Մասնավորապես, անընդհատ մամուլում տեղ են գտնում այնպիսի հրապարակումներ, որ երեխան դպրոցի փոխարեն, ծնողների կամ այլ անձանց դրդմամբ զբաղվում է մուրացկանությամբ»,-ասաց նա:

  • Կիսվել: