երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Երեխաների անվտանգության և դիմակայունության բարձրացման նպատակով մարզերում ծրագիր է իրականացվել

Երեխաների անվտանգության և դիմակայունության բարձրացման նպատակով մարզերում ծրագիր է իրականացվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է ծրագիր՝ «Երեխաների անվտանգության և դիմակայունության հզորացումը՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դպրոցներում» թեմայով:

Գեղարքունիքի մարզի Արեգունի, Արտանիշ, Արփունք, Գեղամասար, Ավազան, Ջիլ բնակավայրերի հանրակրթական դպրոցներում արդեն իսկ անցկացվել են ուսումնավարժություններ՝ երկրաշարժի և հրդեհի սցենարներով։

Մասնագետները հետևել են ուսումնավարժանքների ընթացքում աղետների ռիսկի կառավարման ոլորտային պատասխանատուների, ուսուցչական կազմի և աշակերտների պատրաստվածությանը՝ տեսական և գործնական գիտելիքների կիրառմանը: Ներկայացվել են ուսումնավարժանքների անցկացման ընթացքում ի հայտ եկած թերությունները, դրանց վերացման ուղղությամբ առաջարկություններ են արվել: Մեթոդական աջակցություն է ցուցաբերվել աղետների ռիսկի կառավարման գործընթացի վարման ուղղությամբ:

  • Կիսվել: