ուրբաթ, ապրիլ 11
11 / 4 / 2025
Երեկ մեր տունը գող է մտել. փորձել են թալանել Տիգրան Արզաքանցյանի տունը

Երեկ մեր տունը գող է մտել. փորձել են թալանել Տիգրան Արզաքանցյանի տունը

Նախօրեին փորձել են թալանել «Ուժը հայրենյաց» կուսակցության առաջնորդ, գործարար Տիգրան Արզաքանցյանի տունը:

Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ շնորհակալություն է հայտնել ոստիկաններին և պատմել դեպքի մասին. «Երեկ գիշերը մեր տան անվտանգության զանգն է հնչել մի քանի անգամ տարբեր պատճառներով: Մենք իմացել ենք, որ մեր տունը գող է մտել, հանցագործներ են մտել: Մեր ոստիկանները շատ օպերատիվ ցույց տվեցին իրենց աշխատանքը, շատ արագ եկան: Ես, ճիշտն ասած, զարմացած էի, որ զանգից հետո երեք րոպեի ընթացքում իրենք եղել են դեպքի վայրում:

Մենք ուրախ պետք է լինենք, որ մեր ոստիկանությունն օպերատիվ գործում է, իրենց պարտականությունը կատարում է: Կրկին շնորհակալ եմ եւ բոլորիդ ցանկանում եմ  լավ, առողջ կյանք»:

  • Կիսվել: