երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
«Էրեբունի-Երևան»-ին ներկայացվելու են նոր տրոլեյբուսներն ու ավտոբուսները, այլ թեմաներ չեն քննարկվի

«Էրեբունի-Երևան»-ին ներկայացվելու են նոր տրոլեյբուսներն ու ավտոբուսները, այլ թեմաներ չեն քննարկվի

«Էրեբունի-Երևան»-ին ներկայացվելու են նոր տրոլեյբուսներն ու ավտոբուսները, այլ թեմաներ չեն քննարկվի։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
 
««Էրեբունի-Երևան 2806» տոնակատարության օրը՝ հոկտեմբերի 13-ին, ժամը՝ 11։00-ին, Շահումյանի անվան հրապարակում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կանդրադառնա օրվա խորհրդով նախատեսված միջոցառումներին և 21:00 Հանրապետության հրապարակում կայանալիք գալա համերգին:
 
Տոնական միջոցառումները ներկայացնելուց հետո խոսք կգնա նաև մայրաքաղաք ներկրված ու Շահումյանի հրապարակում այդ օրը ներկայացված նոր տրոլեյբուսներին և ավտոբուսներին, ինչպես նաև առաջիկայում սպասվող տրանսպորտային շարժակազմերի մասին: Այլ թեմաներ այդ հանդիպման ընթացքում չեն քննարկվելու»,- գրել է նա

  • Կիսվել: