կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երբ տասնյակ տարիներ առաջ չկային պատվաստանյութեր, հազարավոր երեխաներ և մեծահասակներ էին զոհվում. Թորոսյան

Երբ տասնյակ տարիներ առաջ չկային պատվաստանյութեր, հազարավոր երեխաներ և մեծահասակներ էին զոհվում. Թորոսյան

Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 2017-ին կատարած իր գրառումներից մեկը, որին կից՝ նշել է.

՛՛Ուզում եմ մի գրառումով կիսվել, որն արել եմ ուղիղ 4 տարի առաջ՝ 2018թ. հեղափոխությունից մոտ կես տարի առաջ, որպեսզի ցույց տամ, որ գիտությունը ու հատկապես կյանքեր փրկող գիտությունը քաղաքականությունից դուրս է և պատվաստանյութերի արդյունավետությունն ու անվտանգությունը կասկածի տակ դնող կոչերով քաղաքական դիվիդենտներ շահելը պարզապես անթույլատրելի է. այլ բառեր չեմ ուզում օգտագործել։
 
Իսկ գրառումը նրա մասին է, որ երբ տասնյակ տարիներ առաջ չկային պատվաստանյութեր տարատեսակ վարակիչ մահացու հիվանդությունների դեմ, հազարավոր երեխաներ և մեծահասակներ էին զոհվում և հաշմանդամ դառնում։
 
Սա ասում եմ նաև ի պատասխան այն հարցի, թե ինչպես էինք մենք ապրում, երբ չկային կյանք փրկող պատվաստանյութերը։ Կարդացեք կից գրառման մեջ։

 

 

  • Կիսվել: