«Երբ որ գտնում են հարմար է, այցելում են». Ավանեսյանը՝ իշանությունների՝ «Եռաբլուր» չայցելելու մասին
Իմ մեջ այսօր կտարվում է այն, ինչ բոլորիս մեջ. ցավ եւ նաեւ բարդ էմոցիոնալ իրավիճակ: Այդ մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով նրան, որ ուղիղ մեկ տարի առաջ Արցախը հայաթափվեց ու կորսվեց:
Հարցին՝ կուզենա՞ր, որ Արցախը մերը լիներ, նա արձագանքեց. Հարցը համարում եմ ոչ կոռեկտ ու տգեղ»:
Ինչ վերաբերում է նրան, որ կառավարության անդամներն այսօր չեն այցելել «Եռաբլուր»,- Ավանեսյանն ասաց. «Երբ որ գտնում են հարմար է, այցելում են «Եռաբլուր»: