ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Երբ գնում եմ դպրոցի բացման, մի ուղերձ եմ տալիս․ դպրոցում երեխան պետք է սովորի լավ ապրել, դրա համար ենք մենք այսօր դպրոց կառուցում.վարչապետ

Երբ գնում եմ դպրոցի բացման, մի ուղերձ եմ տալիս․ դպրոցում երեխան պետք է սովորի լավ ապրել, դրա համար ենք մենք այսօր դպրոց կառուցում.վարչապետ

«Ես պատասխանատու ասում եմ՝ ՀՀ ցանկացած քաղաքացի, ով աղքատության մեջ է, կենսամակարդակի խնդիր ունի, ով չի կարողանում ապրի, պետք է հետ գնա․ իրա կրթության որևէ փուլում է այդ պրոբլեմն առաջացել»։

Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետը։

«Մյուս օբյեկտիվ պատճառները հանենք, կարող է մարդը առողջական խնդիրների բախված լինի….Մարդկանց դուր չի գալիս սա, սա հակադարձվելու է հայհոյանքով, բայց էսօր ՀՀ-ում ով չի կարողանում իր նվազագույն կենսամակարդակն ապահովի, պետք է հետ գնա և տեսնի՝ իր կրթության որ փուլում է այդ պրոբլեմն առաջացել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նկատեց նաև․ «Երբ գնում եմ դպրոցի բացման, մի ուղերձ եմ տալիս․ դպրոցում երեխան պետք է սովորի լավ ապրել, դրա համար ենք մենք այսօր դպրոց կառուցում»։

  • Կիսվել: