երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Երբ և որքանով կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը (տեսանյութ)

Երբ և որքանով կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը (տեսանյութ)

Մի քանի օր անց՝ փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը իրավաբանական անձանց եւ 400 կՎտ/ժ-ից ավելի սպառող քաղաքացիների համար կբարձրանա, գրում է armlur.am-ը:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները, որոնք կգործեն 2021 թվականի փետրվարի 1-ից:

Ամենակարեւորը՝ սոցիալապես անապահով ընտանիքների եւ ամսական մինչեւ 400 կՎտ/ժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների (բնակիչ-բաժանորդների շուրջ 90%-ի) համար գործող սակագները կմնան անփոփոխ: Իսկ մնացած սպառողների համար էլեկտրաէներգիայի գինը կբարձրանա 3 դրամ/կՎտ/ժ-ով, այդ թվում՝ ամսական 400 կՎտժ-ից ավել սպառում ունեցող բնակիչների համար:

 

  • Կիսվել: