հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Երբ բնակիչներն ասում են՝ մի բարեկարգեք մեր բակը, թողեք այդպես՝ ավտոտնակներով էլ մնա, ես խնդիր չեմ տեսնում. Ավինյան

Երբ բնակիչներն ասում են՝ մի բարեկարգեք մեր բակը, թողեք այդպես՝ ավտոտնակներով էլ մնա, ես խնդիր չեմ տեսնում. Ավինյան

Բակերի բարեկարգման հետ կապված այս պահին Կենտրոն վարչական շրջանում իրականացվում են նախագծման աշխատանքներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ:

Արձագանքելով քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ իրականում Կենտրոն վարչական շրջանում ամենաքիչ աշխատանքն է տարվել բակային տարածքների հիմնանորոգման առումով:

«Որակական առումով վերանայել ենք այդ նախագծերը, բայց պետք է տեմպ տանք, և սա գնումներին էլ է վերաբերում: Խնդրում եմ մի փոքր ճկուն գտնվել այս հարցերում, և ունենանք արդյունք այս տարի: Բոլոր այն դեպքերում, որ բնակիչներն ասում են՝ մի հիմնանորոգեք իմ բակը, թողեք ինչպես կա, թողեք հենց այդպես՝ ավտոտնակներով էլ մնա, բայց եթե իրապես բոլորը և ոչ թե միայն ավտոտնակների տերերն են ասում՝ ձեռք մի տվեք մեր բակին, խնդիր չեմ տեսնում»,- նշեց նա:

  • Կիսվել: