երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Երասխի դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի կյանքը հաջողվել է փրկել

Երասխի դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի կյանքը հաջողվել է փրկել

Երասխի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին Արարատի բժշկական կենտրոնում վիրահատել են։

Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը հայտնեց, որ պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է Երեւան.

«Եվ՛ կյանքը, եւ՛ ոտքը հաջողվեց փրկել։ Հոսպիտալի բժիշկները ժամանակին հասան, իրենք վիրահատեցին, իրենք էլ տարան Մուրացանի զինվորական հոսպիտալ»։

Վնասվել էին զինծառայողի ոտքի աճուկային շրջանի անոթները։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ այսօր՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն:

  • Կիսվել: