երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Եռաբլուրն  այս տարի աննկարագրելի մարդաշատ էր ու վախեցնող լուռ․ Արամ Սարգսյան

Եռաբլուրն այս տարի աննկարագրելի մարդաշատ էր ու վախեցնող լուռ․ Արամ Սարգսյան

24 տարի է, որ նոր տարվա գիշերը Եռաբլուր եմ գնում: Այս տարի աննկարագրելի մարդաշատ էր ու վախեցնող լուռ։ Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել  «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
 
«Շնորհավոր նոր տարի» բառակապակցությունը շշուկով էր ասվում ու մի տեսակ անտեղի էր հնչում։ Եթե առաջ միայն տարեցներն էին տալիս «Բա մեր երկրի վերջը ի՞նչ է լինելու» հարցը, հիմա նաև ջահելներն էին աչքերը կլորացնելով հարցնում։ Ինչ-որ պահից, ժողովուրդ ջան, համոզված եմ, որ մենք կոնկրետ քայլեր ենք անելու և եթե պատրաստ ենք առանց լույսի ու ջերմության ապրել, դիմակայել, պաքարել ու մեր բարեկեցությունից մի քիչ զիջել, հաստատ լավ է լինելու: Ինքնիշխան Հայաստան և ազատ Արցախ ենք ունենալու, որի համար ամենաթանկը վճարեցին Եռաբլուրի մեր եղբայրները ու քույրերը։
Շնորհավոր նոր տարի, ժողովուրդ ջան, թող Աստված օրհնի Հայաստանը ու Արցախը»,- գրել է նա։

  • Կիսվել: