շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
«Եռաբլուրից» բերման ենթարկված ծնողներից 5-ը ստացել է մարմնական վնասվածքներ․ հաղորդում է ներկայացվելու ՀՀ գլխավոր դատախազին․ փաստաբան

«Եռաբլուրից» բերման ենթարկված ծնողներից 5-ը ստացել է մարմնական վնասվածքներ․ հաղորդում է ներկայացվելու ՀՀ գլխավոր դատախազին․ փաստաբան

2022թ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»  պանթեոնից բերման ենթարկված ծնողներից հինգ մայր ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Հայտնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով վարույթ նախաձեռնելու նպատակով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվելու ՀՀ գլխավոր դատախազին։

Մեր երախտագիտությունն ենք հայտնում 35 ՀԿ-ներին, քաղ․ հասարակության բոլոր ներկայացուցիչներին, անհատ անձանց՝ պանթեոնում տեղի ունեցած ոստիկանական ապօրինությունների կապակցությամբ համաչափ արձագանքի համար»,-գրել է նա։

  • Կիսվել: