ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵՊՀ-ում բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ին՝ առկա եղանակով

ԵՊՀ-ում բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ին՝ առկա եղանակով

ԵՊՀ սովորողներին ցանկանում ենք տեղեկացնել, որ 2021-2022 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքները սկսվում են սեպտեմբերի 1-ից առկա եղանակով: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ կայքէջից:

Առանձին մագիստրոսական կրթական ծրագրերը, ինչպես նաև առանձին դասընթացները ֆակուլտետի գիտական խորհրդի որոշմամբ և համապատասխան պրոռեկտորի արտոնությամբ կարող են կազմակերպվել առցանց:

Անկախ ուսուցման ձևից (առկա, առցանց)՝ բոլոր դասընթացները պետք է հասանելի լինեն Ուսուցման կառավարման համա¬կարգում (ՈՒԿՀ):

  • Կիսվել: