չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԵՊՀ Մշակույթի կենտրոնն այսուհետ կրելու է Շառլ Ազնավուրի անունը

ԵՊՀ Մշակույթի կենտրոնն այսուհետ կրելու է Շառլ Ազնավուրի անունը

Երևանի պետական համալսարանի ղեկավարության որոշման համաձայն՝ ԵՊՀ մշակույթի կենտրոնն անվանակոչվեց «ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն»: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանը, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, Ֆրանսիայի Լիլի, Նանտի, Էքս-Մարսելի, ինչպես նաև Պյատիգորսկի համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, որոնք Հայաստան են եկել՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի շրջանակում ԵԼՀ ֆակուլտետի 30-ամյակին նվիրված «Խոսույթը գիտական համատեքստում» գիտաժողովին։

  • Կիսվել: