շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ենոքավանում հայտնված կովկասյան ընձառյուծին անուն շնորհվեց

Ենոքավանում հայտնված կովկասյան ընձառյուծին անուն շնորհվեց

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ ձայների բացարձակ առավելությամբ (130 Ընծա / 45 Լեո) նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջի հետևորդները Ենոքավանում հայտնված կովկասյան ընձառյուծին շնորհեցին ԸՆԾԱ անունը։

«Շնորհավորում ենք բոլորին, քանի որ կովկասյան ընձառյուծի՝ Տավուշի մարզում հայտնվելու փաստն արդեն ինքնին հաղթանակ է բոլորիս համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: