հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ենոքավանի մոտ ուսուցչուհին աշակերտների հետ մոլորվել է անտառում․ փրկարարները հայտնաբերել են կորած 19 քաղաքացիներին

Ենոքավանի մոտ ուսուցչուհին աշակերտների հետ մոլորվել է անտառում․ փրկարարները հայտնաբերել են կորած 19 քաղաքացիներին

Օգոստոսի 8-ին, ժամը 13։08-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտուն հարակից անտառում ուսուցչուհին իր աշակերտների և մեկ ծնողի հետ մոլորվել են:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քաղաքացիները մոլորվել են Ենոքավան գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտուն հարակից անտառում:

Փրկարարները մոլորված 19 քաղաքացու հայտնաբերել և ուղեկցել  են Ենոքավան գյուղ:

  • Կիսվել: