ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Էմինե Էրդողանը առաջարկում է Ալիևին «պորցիաներով» փոխանակել հայ գերիներին ականապատ տարածքների քարտեզների հետ

Էմինե Էրդողանը առաջարկում է Ալիևին «պորցիաներով» փոխանակել հայ գերիներին ականապատ տարածքների քարտեզների հետ

Համացանցում է հայտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վերջինիս կնոջ Էմինե Էրդողանի խոսակցությունը ականապատ տարածքների և գերիների մասին Շուշի գնալու ճանապարհին։
 
Ալիևը, մասնավորապես, նշում է․
 
«Էդ ականապատումների քարտեզները եթե մենք լրիվ ստանանք, ահագին առաջ կընկնենք, որովհետև էս տարածքներում հեչ որ չլինի՝ մի տասը տարի կտևի մաքրելը»։
 
Ինչին ի պատասխան Էրդողանի կինը հարցնում է․ «Էլի՞ կան մոտներդ գերիներ»։
 
«Հա, իհարկե, էդ պրոցեսի մեջ է»,- ասում է Ալիևը։
 
«Հա դե, պորցիայով տվեք, ինշալլահ»,- արձագանքում է Էմինե Էրդողանը։
 

Նշենք, որ օրերս Հայստանը Ադրբեջխնին տրամադրեց Աղդամի ականապատման քարտեզը, ինչի շնորհիվ հետ բերեց 15 գերիների։ Ինչպես խոստաովանեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանը նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կնքումից հետո Ադրբեջանին տրամադրել էր որոշ շրջանների ականապատման քարտեզները, սակայն, երբ Բաքուն դադարեցրել էր գերիների հայրենադարձման գործընթացը, Հայաստանն էլ հրաժարվել էր տրամադրել այլ շրջանների ականապատման քարտեզները։

Միևնույն ժամանակ Փաշինյանը նշեց, որ գերիների վերադարձի պարագայում Հայաստանը կտրամադրի Ադրբեջանին այլ օկուպացված շրջանների ականապատման քարտեզները։

  • Կիսվել: