երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները այցելել են Մեղրիի արվեստի դպրոց

ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները այցելել են Մեղրիի արվեստի դպրոց

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության՝ Կապանի մասնաճյուղի ներկայացուցիչներն այցելել են Մեղրիի արվեստի դպրոց, վկայականներ հանձնել դպրոցի երիտասարդ նկարիչներին։ ԵՄ առաքելությունը հայտնել է X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ։

«Առաքելության դիտորդները հանդիպեցին աչքի ընկած 4 աշակերտների հետ, որոնց աշխատանքները ցուցադրվել էին Եղեգնաձորի երկրագիտական ​​թանգարանում՝ «Ինչպիսի՞ն է հավասարությունը» ցուցահանդեսի ժամանակ։ Երիտասարդ նկարիչներին հանձնվեցին վկայականներ և պատկերասրահից նրանց սեփական աշխատանքները»,-ասված է գրառման մեջ։

ԵՄ առաքելությունը շնորհակալություն է հայտնել Մեղրիի արվեստի դպրոցի տնօրենին և ուսուցիչներին երիտասարդ նկարիչներին ոգեշնչելու համար։

  • Կիսվել: