ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ԵՄ առաքելության անդամները Երևան-Գյումրի ճանապարհին ավտովթարից տուժածների են փրկել

ԵՄ առաքելության անդամները Երևան-Գյումրի ճանապարհին ավտովթարից տուժածների են փրկել

Անցյալ շաբաթ Հայաստանում Եվրոպական միության առաքելության երկու աշխատակիցներ փրկել են ավտովթարից տուժած երկու վիրավորների կյանքը: Այս մասին գրառում է արել առաքելությունը իր ֆեյսբուքյան էջում։

«Առաքելության անդամները հունվարի 24-ի երեկոյան վթար են նկատել Երեւան-Գյումրի ճանապարհին։ Նրանք անմիջապես կանգնեցրել են մեքենան, առաջին բուժօգնություն ցուցաբերել ծանր վիրավորում ստացած վարորդներին ու նրանց հետ սպասել մինչև ոստիկաններն ու շտապօգնությունը կժամանեն։ Վիրավոր վարորդները այժմ գտնվում են հիվանդանոցում, մաղթում ենք նրանց շուտափույթ ապաքինում և վերականգնում»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: